Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Կյանքից հեռացել է Ալիսիա Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է Ալիսիա Կիրակոսյանը
24.05.2014 | 11:46

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր:

Ծնվել է Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն: Տասը տարի խաղացել է թատրոնում:
Հեղինակ է «Մեկ օր, հինգ ձայն», «Էություն և կետադրություն», «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան», «Մայրության քերթվածներ», «Արմատ և Էություն», «Նամակ առ Հայաստան» և այլ գրքերի:Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ